«Արարատ»-«Արցախ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Արցախ» խաղով:
Թիմերից ոչ մեկին չհաջողվեց առաջին խաղակեսում գրավել մրցակցի դարպասը: Միայն երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Արարատ»-ից աչքի ընկավ Զավեն Բադոյանը՝ առաջ մղելով իր թիմին: «Արցախ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման վերջնամասում միայն: 82-րդ րոպեին Էդուարդ Ավագյանի գոլ փրկեց իր թիմին: «Արարատ»-«Արցախ»՝ 1:1:
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրում կկայանան ևս երեք հանդիպում: