Ռոբերտ Քոչարյանին գործով Գլխավոր դատախազության բողոքը Վճռաբեկ դատարան է մուտք եղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը երեկ մուտք է եղել Վճռաբեկ դատարան: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատական դեպարտամենտից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Տեսանյութեր

Լրահոս