
«Որևէ խնդիր չի եղել ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա». Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն հարմարավետ է զգում նախարարի պաշտոնում: Նրա խոսքով՝ իր հայտնի հրաժարականը, ապա դիմումը հետ վերցնելը որևէ կապ չի ունեցել հարմարավետ չզգալու հետ:
«Որևէ խնդիր չի եղել ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: Ես այն ժամանակ էլ եմ եղել «Լուսավոր Հայաստանից», այսօր էլ եմ, և կառավարությունում կան բազմաթիվ անդամներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չեն: Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք հարմարավետության հետ առնչություն չունեն: Դու կամ աշխատում ես, կամ՝ ոչ: Եթե աշխատում ես, ուրեմն հարմարավետ ես զգում»,- ասաց նա: