Բաժիններ՝

Ջիվան Գասպարյանը Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր հոբելյանական համերգի մանրամասները

Դուդուկի Վարպետ Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր առաջիկա համերգի մանրամասները: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը:

Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 – ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26 – ին: Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»:
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031