
Facebook-ը կեղծ օգտատերերի հարյուրավոր էջեր է փակել

Facebook սոցցանցը Ռուսաստանի և Իրանի հետ կապված 650 օգտատերի էջ է փակել, որոնք փորձել են ազդեցություն թողնել Արևմուտքի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքականության վրա:
Այդ օգտատերերի միջև ուղիղ կապ չի գտնվել, սակայն Facebook-ի հայտարարությունում նշված է՝ նրանք գործել են նույն մարտավարությամբ՝ իրենց մասին կեղծ տվյալներով թյուրիմացության մեջ գցելով մյուս օգտատերերին:
Twitter-ը իր հերթին հաղորդում է միկրոբլոգի 300 էջ արգելափակելու մասին՝ «համակարգված մանիպուլյացիաների» համար: