«Լավ կլինի, որ մեր քաղաքական ուժերը բանակցային սեղանի շուրջ պայմանավորվեն, թե ինչ գործողություններ են ակնկալում այդ համակարգի մեջ»

«Լավ կլինի, որ մեր քաղաքական ուժերը բանակցային սեղանի շուրջ պայմանավորվեն, թե ինչ գործողություններ են ակնկալում այդ համակարգի մեջ: Եթե փորձենք, օրենքի տառին մինչեւ վերջին խնդիրը համաձայն լինենք, ուրեմն մենք հնարավոր է ունենաք համակարգ, որտեղ բոլորին պետք է նստեցնենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով անցումային  արդարադատության համակարգ ստեղծելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ եթե ասում ենք՝ մեր նպատակը բանտերը լցնելը չէ, ապա կարող ենք օրենսդրական դաշտում կարմիր գծեր քաշել և ասել, որ սրանից ներքև կընկալենք և կներենք, մյուս մասով համաներում կսահմանենք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031