
«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Անտուան Գրիզմանին

«Բավարիան» պատրաստվում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը գտնվում է գերմանական ակումբի առաջնահերթ ցուցակում: Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի դարաշրջանը մոտենում է ավարտին, դրա համար «Բավարիային» անհրաժեշտ է փնտրել որակյալ ալընտրանքի:
Հրաժարագինը Գրիզմանի պայմանագրում կազմում է 200 մլն եվրո:
Վերջերս հարձակվողը երկարաձգեց պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը