
«Ռեալը» և «Ատլետիկոն» ցանկանում են ստորագրել Մարկոս Ալոնսոյին

«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է շարունակել իր կարիերան Իսպանիայում:
Ըստ As-ի տեղեկության՝ ֆուտբոլիստին ցանկանում են ստորագրել «Ռեալը» և «Ատլետիկոն»: «Չելսին» չի հայտարարել Ալոնսոյի գինը, բայց ենթադրվում է, որ այն կլինի 30 մլն եվրոյի սահմաններում:
Մարկոս Ալոնսոն «Ռեալի» սան է: 2010 թվականին նա մեկ հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը