Բաժիններ՝

Իլոն Մասքը սկանդալից հետո դադարել է օգտվել Instagram-ից. Fox News

Միլիարդատեր Իլոն Մասքը, որը գլխավորում է SpaceX եւ Tesla ընկերությունները, սկանդալից հետո դադարել է օգտվել Instagram-ի ծառայությունից: Ինչպես օգոստոսի 21-ին հայտարարել է Fox News ամերիկյան հեռուստաալիքը, գործարարը, հավանաբար հեռացրել է իր օգտահաշիվն այդ սոցիալական ցանցում, եւ այժմ այն անհասանելի է դիտման համար:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկացի երգչուհի Ազիլյա Բենքսը Instagram-ում հանդես է եկել Մասքի դեմ ուղղված մի շարք մեղադրանքներով: Ձեռնարկատիրոջ Լոս Անջելեսի տուն այցելելուց հետո նա, մասնավորապես, պատմել է, որ միլիարդատերն օգտագործում է թմրանյութեր եւ, գտնվելով դրանց ազդեցության տակ, գրառումներ է կատարում սոցցանցերում, իսկ նրա բիզնեսը ներդրողների խիստ կարիք ունի:

Բենքսը եկել էր Մասքի տուն, որպեսզի այնտեղ կանադացի երգչուհի Քլեր Էլիս Բուշեի հետ միասին, որը հայտնի է Գրայմս կեղծանվամբ, աշխատի նոր երգի վրա: Գրայմսը, ԶԼՄ-ների տվյալներով, ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Մասքի հետ:

Բենքսը խիստ զայրացել է Գրայմսի եւ Մասքի վրա, քանի որ նրանց տանը չի գտել եւ երկար ժամանակ ապարդյուն սպասել է նրանց: Դրանից հետո նա մի քանի օր նրանց հասցեագրված տարատեսակ վիրավորանքներ էր զետեղում Imstagram-ում, որոնք այժմ արդեն հեռացված են:

Մասքն ինքը ոչինչ չի ասել այն բանի առթիվ, թե ինքը հեռացրել է արդյոք իր օգտահաշիվը: Երբ նրան այդ մասին հարցրել են Twitter-ում, նա պատասխանել է, որ Instagram-ի օգտահաշիվն իրեն դուր չէր գալիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս