Բաժիններ՝

Էդգար Ստեփանյանը մեկնարկեց հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մասնակցում է հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

Երիտասարդների 4 կմ անհատական մրցավազքում Ստեփանյանը 4:23: 806 րոպե արդյունքով գրավել է 11-րդ տեղը: «Ինձ հաջողվեց իմ անհատական արդյունքը բարելավել 9 վայրկյանով, ինչը լավ է: Նախորդ տարի այս արդյունքը գրանցած մարզիկը արծաթե մեդալիր էր դարձել: Եվրոպայի այս առաջնության մասնակցում են բավականի ուժեղ մարզիկներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Հայ հեծանվորդը ևս երկու մեկնարկ կունենա առաջիկա երկու օրերի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս