Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Հարիսը

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է «Թոնի» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասանուհի Բարբարա Հարիսը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ Հարիսը մահացել է օգոստոսի 21-ին թոքերի քաղցկեղից Սքոթսդեյլում (Արիզոնայի նահանգ): Վերջին ժամանակներս նրան խնամում էին բուժանկելանոցի աշխատողները:

Դերասանուհին Բրոդվեյի մյուզիքլներում երգել է 1961 թվականից, երեք անգամ ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» եւ մեկ անգամ՝ «Օսկար» մրցանակի: Խաղացել է «Հազար ծաղրածու», «Նեշվիլ», «Ընտանեկան դավադրություն», «Ո՞վ Է Հարրի Քելերմանը եւ ինչու՞ է նա սոսկալի բաներ ասում իմ մասին» ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031