
Ճապոնացի գիտնականներն արհեստական թրոմբոցիտներ են աճեցրել

Ճապոնիայում ստեղծել են թրոմբոցիտներ, որոնք աճեցվել են իր իսկ հիվանդի արյան բջիջներից, ուստիեւ օտարման հակազդում չեն առաջացնում: Գիտնականները պատրաստվում են մարդու վիրահատություն կատարել:
Այդ մասին ՌԻԱ Նովոստին պատմել է Կիոտոյի համալսարանի iPS-բջիջների կիրառական հետազոտությունների կենտրոնի (CiRA) ներկայացուցիչ Հիրոյուկի Վադահաման, որտեղ կատարվում են այդ հետազոտությունները: Ապագայում դա կօգնի արյան տարբեր, այդ թվում՝ ուռուցքաբանական հիվանդություններով տառապող մարդկանց:
Վադահաման պարզաբանել է, որ հիվանդի արյան բջիջներից թրոմբոցիտների ստեղծման հետազոտությունները, իսկ ապա գիտափորձերը մկների վրա տեւել են մի քանի տարի: Այժմ գիտնականները համոզվել են նման փոխներարկման անվտանգության հարցում եւ հայտ են ներկայացրել առողջապահության նախարարություն՝ մարդու վրա կլինիկական փորձարկումներ կատարել թույլատրելու խնդրանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: