Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայրը որդու հետ տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են փրկվել անտառային հրդեհից

Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երկու ամերիկացիներ փորձում են ավտոմեքենայով դուրս պրծնել այրվող անտառից:

Հայր ու որդի ընթանում էին Մոնտանայի նահանգի Գլեյշեր Ազգային բնայգու ճանապարհով, երբ ընդհուպ մոտեցել են այն վայրին, որտեղ այրվում ու տապալվում էին ծառերը:

«Պապ, մենք, ի՞նչ է, անցնելու ենք կրակի միջով»,- հարցնում է վարորդը:

«Պարզապես շարունակիր ընթանալ: Մի քիչ նվազեցրու արագությունը»,- պատասխանում է հայրը:

«Աստված իմ, մեքենան տաքանում է, այն հիմա կպայթի… Իսկ եթե մեզ վրա ծառեր ընկնեն: Տեր Աստվա՛ծ, օգնիր մեզ»,- խուճապահար աղերսում է երիտասարդը:

Արդյունքում հորն ու որդուն հաջողվում է փրկվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս