Բաժիններ՝

Քևին Սփեյսիի մասնակցությամբ նոր ֆիլմը 287 դոլար է հավաքել վարձույթի առաջին օրերին. THR

Դերասան Քեւին Սփեյսիի մասնակցությամբ «Միլիարդատերերի ակումբը» ֆիլմը 287 դոլար է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին օրերին: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:

Հրատարակության տվյալներով՝ ֆիլմը չի մտել Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի վարձույթ: Բացի Սփեյսիից, ֆիլմում նաեւ նկարահանվել են Էմմա Ռոբերթսը, Սյուքի Ուոթերհաուսը եւ Էնսել Էլգորթը:

2018 թվականի ապրիլին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) դատախազությունն ստուգումներ է սկսել «Թղթե տուն» սերիալում նախկին գլխավոր դերակատարներից մեկին՝ Քեւին Սփեյսիին, սեռական ոտնձգությունների մեջ ներկայացաված մեղադրանքների կապակցությամբ:

Սփեյսիի սկանդալը ծավալվել է այն բանից հետո, երբ 2017 հոկեմբերի վերջին դերասան Էնթոնի Ռեփը նրան մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ, որոնք իբր տեղի են ունեցել շուրջ 30 տարի առաջ: Ռեփն այն ժամանակ անչափահաս է եղել: Սփեյսին ինքը ասել է, որ չի հիշում այդ միջադեպը, բայց ընդսմին ընդունել է հոմոսեքսուալությունը:

Ավելի ուշ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ դերասանը դիմելու է բուժօգնության եւ հետազոտություն է անցնելու:

Հետագայում ԶԼՄ-ները հայտնել են, որ ութ մարդ, որոնք մասնակցել են «Թղթե տուն» սերալի նկարահանումներին, լրագրողներին պատմել են Սփեյսիի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Դերասանի նկատմամբ նմանօրինակ մեղադրանքներով հանդես է եկել մոտավորապես երեք տասնյակ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս