Բաժիններ՝

Նոր Զելանդիայում նախարարը ծննդաբերելու է գնացել հեծանվով

Նոր Զելանդիայի կանանց գործերի նախարար Ջուլի Ջենթերն ամուսնու հետ ծննդատուն է հասել հեծանվով: Այս մասին հայտնել է BBC-ն:

«Հիանալի կիրակնօրյա առավոտ է հիվանդանոց ուղեւորվելու եւ վերջապես երեխա բերելու համար: Վերջապես այդ պահը եկավ, ինձ հաջողություն մաղթեք»,- օգոստսի 19-ին Instagram-ում գրել է Ջենթերը:

Նա ճշտել է, որ որպես փոխադրամիջոց հեծանիվն է ընտրել, որովհետեւ ավտոմոբիլում տեղը չէր բակականացնում «աջակցող խմբի» համար: Նրա խոսքով՝ ուղեւորությունն անչափ բարձրացրել է իր տրամադրությունը ծննդաբերությունից առաջ:

«Կանաչների» կուսակցության 38-ամյա պատգամավորը հայրենիքում հայտնի է որպես մոլի հեծանվորդուհի: Դեռ ավելին, Ջենթերը տրանսպորտի նախարարի օգնականի պաշտոնակատար է հիմնական աշխատանքի հետ համատեղությամբ:

Բացառված չէ, որ Ջուլիի համար օրինակ է ծառայել երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը, որը դարձել է աշխարհում երկրորդ կին ղեկավարը, որը որոշել է աշխատանքը համատեղել մայրության հետ: Ի դեպ, թե՛ Ջուլին, թե՛ Ջասինդան ծննդաբերել են Օքլենդի քաղաքային հանրային հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս