Բաժիններ՝

ԱԿ-308 նոր ինքնաձիգը կցուցադրվի «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում

«Կալաշնիկով» կոնցեռնը «Արմիա-2018» ֆորումի ժամանակ կցուցադրի «Կալաշնիկովի ԱԿ-308» ինքնաձիգը, որն ունի 7,62 մմ տրամաչափ: Ինչպես հաղորդում է rg.ru-ն, կոնցեռնը գործարանում նախնական փորձարկումների է պատրաստվում:

Ինքնաձիգի նախատիպը պատրաստվել է ԱԿ-103 ինքնաձիգի հիման վրա՝ օգտագործելով 7,62х51 մմ փամփուշտը՝ ԱԿ-12 ինքնաձիգի տարրերով և կառուցվածքային հանգույցներով:

Նոր ինքնաձիգի քաշը դատարկ պահատուփերով 4,3 կգ է, որը տեղավորում է 20 փամփուշտ:

Զենքի ամբողջ երկարությունը 880-940 մմ է, փողինը՝ 415 մմ: ԱԿ-308-ն ունի դիոպտրիկ նշանոց և երկարությամբ ծալվող և չորս դիրքի կիրառմամբ կոթ: Հնարավոր է տեղադրել սվին-դանակ:

https://www.facebook.com/concernKalashnikov/videos/802788736779000/?t=0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս