Մորատան պատմել է՝ ինչու է մնացել «Չելսիում»
Լոնդոնյան «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, թե ինչու է մնացել ակումբում, չնայած մի քանի եվրոպական ակումբների կողմից հետաքրքրությանը:
«Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Ինձ համար ամեն ինչ հեշտ էր. ես կարող էի վերադառնալ Իսպանիա կամ Իտալիա, քանի որ այնտեղ ինձ հավատում են, բայց ես ուզում եմ այստեղ ամեն ինչ փոխել, ոչ թե նրանց համար, ովքեր ինձ ատում են, այլ իմ և «Չելսիի» համար:
Հիմա ես երջանիկ եմ, և սա դեռ մրցաշրջանի սկիզբն է: Ուզում եմ փոխել այն մարդկանց կարծիքը, ովքեր մտածում են, որ ես երջանիկ չեմ: Հենց այդ պատճառով էլ ես մնում եմ այստեղ: Հակառակ դեպքում, եթե «Չելսին» ասեր, որ ես չեմ մտնում ակումբի պլանների մեջ, ես կհեռանայի»,- Մորատային է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը