Բաժիններ՝

«Բարսելոնան» կավելացնի Բուսկետսի հրաժարագինը մինչև 500 մլն եվրո

Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և «Բարսելոնան» մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Կողմերը համաձայնեցրել են գործարքի մանրամասները, որոնք կհաստատեն սեպտեմբերին: Ըստ էության, դա կլինի ոչ թե պայմանագրի երկարաձգում, այլ մի շարք պայմանների թարմացում:

Բուսկետսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, բայց ի սկզբանե պայմանագրում նախատեսված է եղել օպցիա՝ այն մինչև 2023 թվականը երկարաձգելու վերաբերյալ:

Ըստ նոր պայմանագրի՝ 30-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 200 մլն եվրոյից կավելանա մինչև 500 մլն եվրո: Հաղորդվում է նաև, որ կբարձրանա ֆուտբոլիստի աշխատավարձը:

Բուսկետսը կատալոնացիների սան է: Առաջին թիմի կազմում նա խաղում է 2008 թվականից՝ անցկացնելով ավելի քան 300 հանդիպում և նվաճելով 28 տիտղոս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031