Դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի որոշ շենքերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 18-ից մինչև 28 փողոցների, 28 փողոցի նրբանցքի, Որմնադիրների 2-րդ նրբանցքի 7-ից մինչև 55 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Գազպրոմ Արմենիա»