Բարձրագույն խումբ. «Փյունիկը» կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում կայացել է երեք հանդիպում: Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած «Արարատ»-«Շիրակ» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի արդյունքով:
Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին: Հանդիպման միակ գոլը հեղինակել է Արտակ Դաշյանը:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկ»-ը 10 ֆուտբոլիստով 3-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ: Հանդիպման 36-րդ րոպեին «Փյունիկ»-ի հարձակվող Ռոբերտ Մինասյանը ձեռքով հեռացրել է գնդակը դարպասային գծի մոտից` փրկելով իր թիմին վերահաս գոլից:
Ռոբերտ Մինասյանը հեռացվել է դաշտից, իսկ նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Դիմիտրովը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Հովհաննես Իլանգյոզյանը հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները կարողացել են ևս 2 գոլ հեղինակել:
58-րդ րոպեին Վիտալի Ստեժկոն առաջ է մղել «Փյունիկ»-ին: 84-րդ րոպեին էլ գոլի հեղինակ է դարձել Մուհամմեդ Կոնատեն: