Բաժիններ՝

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանգստանում է Թուրքիայում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը` աշխարհահռչակ երգչուհի, ֆոտոմոդել Կարլա Բրունին, իրենց ամառային հանգիստն անցկացնում են Թուրքիայի Մուղլա նահանգի  ծովափնյա Բոդրում քաղաքում:

Մշտապես Թուրքիայի դեմ բացասական դիրքորոշմամբ աչքի ընկնող Սարկոզին ամեն տարի իր հանգիստը վայելում է Էգեյան ծովի ափերին: Այս տարի Ֆրանսիայի նախկին նախագահը  մնում է Դեմիրջի գյուղում:

Թուրքական  լրատվական կայքի թղթակից Հաքան Յաղջըն հայտնում է, որ երեկոյան Սարկոզիին, իր կնոջը և հարազատներին նավ նստելիս է նկատել: Յաղջըն նշում է, որ հյուրանոցի աշխատակիցները վերահսկում են Սարկոզիի անվտանգությունը:

«Blue Scorpion» կոչվող 35 մետր երկարություն ունեցող շքեղ նավի վրա, Սարկոզին, որպեսզի աննկատ մնա լրագրողներից, ակնոց և գլխարկ է կրել:

Նշենք, որ Բոդրումը հայտնի է իր միջազգային բարձր չափանիշներին համապատասխան առողջարաններով և ակտիվ հանգիստ անցկացնելու հնարավորությունների բազմազանությամբ: Հնում Բոդրումի տեղանքում եղել է  Կարիայի  մայրաքաղաքը՝ Հալիկառնասը: Հալիկառնասյան դամբարանը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Haberturk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս