Բաժիններ՝

«Իմ երազանքն է՝ բարձրացնել Պրեմիեր լիգայի գավաթը». Ֆիրմինիո

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինիոն կիսվել է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մասին իր մտքերով:

«Իհարկե, իմ երազանքն է՝ բարձրացնել Պրեմիեր Լիգայի գավաթը «Լիվերպուլի»հետ,և մենք կփորձենք նվաճել այն:

Կարծում եմ՝ տիտղոսի համար պայքարը շատ կատաղի կլինի և կշարունակվի մինչև մրցաշարի վերջին օրը: Հետևաբար՝ մենք վճռական ենք և ցանկանում ենք սկսել մրցաշրջանն աղյուսակի ամենավերևում:

Ինչպես միշտ, ֆավորիտներ կարելի է անվանել «Սիթիին», «Յունայթեդին», «Չելսիին» և մեզ: Չեմ կարծում, որ մեծ անակնկալներ կլինեն:

Մենք բոլոր ուժերը կներդնենք և առավելագույնը կանենք մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք կփորձենք նվաճել գավաթը, ես դա կարող եմ խոստանալ մեր երկրպագուներին»,- ասել է Ֆիրմինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս