ՊՍԺ-ն ցանկանում է ստորագրել Ֆիլիպե Լուիսին. ֆուտբոլիստը դեմ չէ
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
33-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է մադրիդյան ակումբում իր դիրքից, և նա տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ պատրաստվում է հեռանալ:
Ֆիլիպե Լուիսին դուր չի եկել, որ Սիմեոնեն իրեն չի ընդգրկել Եվրոպայի սուպերգավաթի խաղարկության՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի մեկնարկային կազմում:
Լուիսը մրցաշրջանի վերջում դժգոհ էր նաև, որ դաշտ դուրս չէր եկել Եվրոպա լիգայի եզրափակչում:
Բացի այդ, բրազիլացի ֆուտբոլիստին չի գոհացնում այն, որ նա «Ատլետիկոյի» ավագներից չէ:
Այս պահին 33-ամյա պաշտպանը ՊՍԺ-ից շահեկան առաջարկ ունի: Փարիզցիները ձգտում են գնել ձախ պաշտպանին հատկապես այն բանից հետո, երբ Բերիչը տեղափոխվեց «Ատլետիկ»:
Սիրարփի Աղաբաբյան