«Արմենիկում» կլինիկական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի Փիրումյաններ փողոցում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Շերամի փողոցում գտնվող «Արմենիկում» կլինիկական կենտրոնի տարածքում՝ 1500 քմ, Դավիթ Բեկի փողոցի 2-րդ թաղամասում՝ մոտ 5000 քմ, Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ և 3 դեկորատիվ ծառ, Ջրվեժ թաղամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Մառի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 2 ծառ, Կենտրոնական գերեզմանատանը` մոտ 100 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում` մոտ 3000 քմ, Թալին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Արջի» գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Զովունի գյուղի ամառանոցներում՝ ենթակայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ 25 հա, Ռոսիա փողոցի 26 հասցեում՝ 200 քմ, Կարմիր բանակայինների փողոցի վերջնամասում՝ 2500 քմ, 2-րդ միկրոշրջանում՝ Օրբելու անվան համալսարանի մոտակայքում՝ 200 քմ, Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 88 շենքին հարակից սարում՝ մոտ 3500 քմ, Եղվարդ քաղաքի Շահվերդի կոչվող հանդամասում՝ մոտ 600 քմ, Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցում՝ 3000 քմ, Քաղսի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Սյունիքի Մարզի Ագարակ քաղաքում՝ 6000 քմ, Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում՝ մոտ 1 հա, Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում՝ մոտ 45 հա հնձած ցորենի արտ, Տեղ գյուղի սկզբնամասում՝ մոտ 70 հա ցորենի հնձած արտ և մոտ 30 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Սարյան փողոցի վերջնամասում՝ մոտ 7 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Թափ» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, Խաչփառ գյուղի 11-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 5 հա, Արմավիրի մարզի Չոբանքարա գյուղում՝ մոտ 200 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: