Անցումային փուլի արդարադատության իրավական ասպեկտները. aravot.am

Ինչպե՞ս հնարավորինս արագ ու առանց արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը վնասելու, հաղթահարել առկա անվստահության հիմնախնդիրը: Aravot.am-ի հարցին պատասխանում է ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը:

– Իմ կարգավիճակը պարտավորեցնում է մնալ քաղաքական զսպվածության սահմաններում, ինչն էլ հաշվի առնելով, միանշանակ ձեռնպահ եմ մնացել ինչպես քաղաքական բնույթի հայտարարություններից, այնպես էլ քաղաքական հայտարարությունների մեկնաբանություններից:

Այս դեպքում ևս հավատարիմ կմնամ այդ սկզբունքին, ուստի կանդրադառնամ անցումային փուլի արդարադատության բացառապես իրավական ասպեկտներին, չանտեսելով ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ խիստ անհրաժեշտ վստահությունը հնարավորինս արագ վերականգնելու, դատական համակարգի բնականոն գործունեությունը չխաթարելու, հատկապես՝ դատավորների գործունեության միջամտությունը բացառելու գերխնդիրը:

Նախ, մի փոքր ոչ դիվանագիտական լեզվով ներկայացնեմ վերլուծականների մթնոլորտը: Այս օրերին, որքան ներում էր ծանրաբեռնվածությունս, հետևում էի իրավագետների տարաբնույթ մոտեցումներին ու յուրովի մեկնաբանություններին, ցավոք, այն տպավորությունն ունեմ, որ սակավաթիվ են անաչառ ու արհեստավարժ դիրքորոշումները: Անթույլատրելի է հանրությանը սուբյեկտիվ գործոններով թելադրված մոտեցումները հրամցնել իբրև վերջին ճշմարտություն:

Ո՞րն է գերխնդիրը կամ հիմնահարցը: Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկման կիզակետում են հայտնվում կոնկրետ քրեական գործերով առանցքային նշանակության մի քանի հարցադրումներ, որոնց վերաբերյալ անհապաղ հնչում են առնվազն իրարամերժ մեկնաբանություններ: Երբեմն այդ բանավեճին ակամա ներքաշվում են պաշտոնյաներ, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը:

Մյուս կողմից, սոսկ տարաձայնությունների առկայությունը չէ խնդիրը, հանրության մեջ կա անթաքույց ձևավորված մտայնություն, որ հաճախ արդեն պաշտոնական դիրքորոշումների հիմքում ընկած են արդարադատության հետ աղերսներ չունեցող ինչ-ինչ սուբյեկտիվ գործոններ:

Դեռ չեմ կամենում անդրադառնալ այդ գնահատականների ձևի ու բովանդակության իրավաչափության հարցին, քանի որ դա լրիվ առանձին խնդիր է: Կամենում եմ շեշտադրում անել այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է վարվել, երբ որևէ գործով ծագած հարցերը ակամա դարձել են Երկրի համար իրավաքաղաքական լրջագույն բանավեճի առարկա, իսկ իրավասու մարմինների մոտեցումները հասարակության որոշակի խմբերի մոտ վստահություն չեն ներշնչում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս