Մեծահարուստի աղքատ կինը. armlur.am

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ով այս պաշտոնին եկել է հիդրոէներգետիկայի ոլորտից, չի ներկայացրել ամուսնու` հայտնի գործարար Գրիգոր Գաբայանի պաշտոնական հայտարարագիրը:

Armlur.am-ի հաղորդմամբ՝ նրա ամուսինը «Հիդրոէներգետիկա» ընկերության սեփականատերն է: Փոխարենը տիկին Գաբայանը իրենն է ներկայացրել, ըստ որի` ունի մեկ հատ ամառանոց, մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան եւ «Volkswagen Passat 1.S.T.» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցը կազմում է ընդամենը 1 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարգրել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 100 հազար դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացած 50 հազար 860 եվրո: Մինչդեռ նրա ընտանիքը ներգրավված է հիդրոէներգետիկ բիզնեսում:

վելին նրանք ընկերություններ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Բուլղարիայում եւ Ուկրաինայում: Նրանց պատկանող հայաստանյան ընկերությունները զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներով եւ շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով: Գաբայան ամուսինները կոմիտեն օգտագործում են ի շահ իրենց նպատակների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս