Բաժիններ՝

Արյունոտված դեմքով քաղաքացին ոստիկանությունում ասել է, որ մի տղամարդ իրեն հարվածել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի փողոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Նվեր Բ.-ն:

Նա խոստովանեց, որ նույն օրը ինքն է Շարուրի շենքերից մեկի բակում մարմնական վնասվածքներ պատճառել տղամարդուն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031