Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 18-ին, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-ին, 20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: