«Քաղաքացիական պայմանագրի» Գյումրու գրասենյակը Փաշինյանի հանրահավաքին կաջակցի դեպի Երևան ավտոերթով

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին ներկա գտնվելու համար ՔՊ-ի Գյումրու տարածքային գրասենյակը կազմակերպել է ավտոերթ դեպի Երևանի Հանրապետության հրապարակ։

Կուսակցության Գյումրու գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, և կուսակից ընկերներն ու համախոհները պարտավոր են ներկա գտնել այդ հանրահավաքին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու կոչին Գյումրիում միացել են շատ քաղաքացիներ: Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031