Բաժիններ՝

Չինաստանում սելֆիի պատճառով փլվել է զբոսաշրջիկներով կամուրջը

Չինաստանի Հունանի նահանգի Դունցզյանհուի ջրամբարի գեղատեսիլ շրջանում սելֆի անելու զբոսաշրջիկի փորձի պատճառով փլվել է կամուրջը: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը:

Նշվում է, որ զբոսաշրջիկը փակել էր կամրջով անցումը, գոյացել էր խցանում եւ ի վերջո տասը մարդ ընկել էր ջուրը, չորս հոգի թեթեւ վնասվածքներ է ստացել:

Տեղի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառները: Նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ զբոսաշրջիկը կանգնած է եղել եռակցվանքի վրա, որն ավելի բարակ է եղել, քան կամրջի մյուս մասերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս