![](/banners/BeFunky-design.jpg)
Թռչնակը կենդանի օձին ծվատել է զբոսաշրջիկի աչքի առաջ
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/944050.jpg)
Հարավաֆրիկյան Հանրապետության Քրյուգերի ազգային բնայգի կատարած ուղեւորության ժամանակ անասնաբույժ Գաբրիելա Բենավիդեսը դարձել է թունավոր օձի վրա ոչ մեծ միջատակեր թռչնի հարձակման վկան: Նրա նկարահանած տեսագրությունը հրապարակված է YouTube-ի Kruger Sightings ալիքում:
Կինն ուշադրություն է դարձրել փոսի մեջ պառկած օձին, որը պատկանում էր Rhamphiophis oxyrhynchus տեսակին: Դրա վրա գրոհել է մացառուտաբնակ գորշագլուխ կարմիր շամփրուկը՝ աֆրիկյան թռչուն, որը ցեղակից է ճնճղուկներին: Օձի մռութը ծածկված էր արյունով, իսկ աչքերը բացակայում էին:
Նա սպառնալից բացել էր երախը, բայց կարմիր շամփրուկը շարունակում էր կտցահարել դրան եւ ի վերջո մի կտոր պոկեց փորոտիքից: «Երբեք չէի մտածի, որ այդ փոքրիկ թռչնակն օձ կսպանի, ընդ որում, կարծես, իր ուտելու համար: Մտքովս էլ չէր անցնում, որ օձերը մտնում են դրա ճաշացուցակի մեջ»,- մեկնաբանել Էէ տեսածը Բենավիդեսը: