8 պատճառ, թե ինչո՞ւ խելացի մարդիկ քիչ ընկերներ ունեն
1. Դուք ազատ եք ձեր բառերի, արարքների ու մտքերն արտահայտելու մեջ, որոնք կարող են հակասել նրան, թե ինչ են ասում, մտածում ու անում ձեր «ընկերները»: Դուք ձեր սկզբունքներն ու արժեքներն ունեք: Ձեր գիտակցությունը սահմանափակ չէ, և դուք միշտ էլ ասելու բան ունեք: Դուք այնպես չեք մտածում, ինչպես ուրիշները, բայց ձեզ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում:
2. Դուք ժամանակ չունեք ոչ անկեղծ հարաբերությունների մեջ մտնելու կամ անօգուտ զրույցներ վարելու համար: Դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով միայն այն պատճառով, որ դրանով բոլորն են հետաքրքրվում: Այդ պատճառով էլ դուք ավելի շատ եք ժամանակ անցկացնում միայնության մեջ: Ձեզ չեն հետաքրքրում նորաձևության կամ երաժշտական աշխարհի վերջին տրենդները, առանձնապես հետաքրքիր չեն նաև նյութական բաները: Դուք չեք վախենում բաց թողնել, ասենք, շատ կարևոր մի բան: Դուք գոհ եք նրանից, ինչ անում եք:
3. Դուք կարողանում եք մարդկանց ճանաչել իրենց սոցիալական դիմակի ներքո: Այդ պատճառով էլ հեռու եք ձեզ պահում նրանցից, ովքեր չարժեն, որ իրենց վրա վատնեք ձեր թանկ ժամանակը: Խոսքը նրանց մասին է, ովքեր փորձում են պտտվել որոշակի մարդկանց շուրջ՝ ճանաչված լինելու կամ պարզապես իրենցից ինչ-որ բան ներկայացնելու համար:
4. Դուք քիչ եք խոսում, սակայն շատ եք լսում այն պատճառով, որ հաճախ պարզապես նստում ու հետևում եք, թե ինչ է կատարվում շուրջը: Դուք տեսնում եք սոցցանցերում անվերջ գրառումները, միմյանց երբեք չդադարող քծնանքը, դավաճանությունները, անհարգալից վարքագիծը: Եվ դա հեռու է պահում ձեզ, որովհետև դուք ավելի հասուն մարդ եք: Ձեր կյանքը շատ ավելի վեր է դրանից, շատ, շատ ավելի:
5. Դուք ողջ այս ցուցադրական մարաթոնին չեք մասնակցում: Ավելի լավ է դուք տանը ֆիլմ դիտեք, քան ակումբ գնաք: Դրանով դուք ձեզ ապահովագրում եք ավելորդ բացասական էմոցիաներից, որոնք, հաստատ գիտեք՝ ունենալու եք այնտեղ գնալուց հետո: Եվ, ընդհանրապես, դուք անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
6. Դուք չպետք է որևէ մեկին ապացուցեք ձեր արժեքը: Դուք երջանիկ եք ինքներդ ձեզ հետ: Դուք անկախ եք ու ուժեղ: Դուք հույս չեք դնում ուրիշների վրա: Դուք ինքնաբավ եք: Ձեզ պետք չեն Ֆեյսբուքի կամ Ինստագրամի լայքերը՝ ժպտալու համար: Դուք կարիք չունեք հասնել նրան, որ ինչ-որ մեկը ձեզ ընդունի:
7. Դուք արդեն հասկացել եք, թե ովքեր են ձեր լավագույն ընկերները: Դրա համար էլ ձեզ պետք չէ փնտրել նորերին: Դուք գիտեք, թե ում համար եք իսկապես կարևոր: Եվ դուք շատ զգույշ եք, որպեսզի ձեր աշխարհ նոր մարդ թողնեք: Դա կարող է միայն այն մարդը լինել, ով մտածում է այնպես, ինչպես դուք, խոսում ու գործում է նույն կերպ:
8. Դուք մեծ նպատակներ ունեք: Եվ դուք ժամանակ չունեք այն մանրուքների վրա վատնելու համար: Այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը պլանավորում է իր հանգստյան օրերը, դուք ձեր կյանքն եք պլանավորում: Դուք ձեր ժամանակը ծախսում եք աճելու ու զարգանալու վրա: Եվ դուք չեք սպասում, որ ուրիշները ձեզ հասկանան: Հետո նրանք, միևնույն է, ամեն ինչ կտեսնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը