Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը
Sydney Guitar Festival փառատոնում 457 մարդ էլեկտրակիթառներով միաժամանակ կատարել է AC/DC խմբի Highway to Hell կոմպոզիցիան:
The Choirboys-ի ավստրալացի կատարողները ռիթմը տվել են բեմից, իսկ մնացած երաժիշտները եղել են ունկնդիրների բազմության մեջ: Նրանք նվագել են մեղեդին՝ օգտագործելով հատուկ ուժեղարարներ, որոնք կարելի էր ստանալ միայն գրանցվելուց եւ երաժիշտներից դրամահավաքի հաշվին 45 դոլար վճարելուց հետո:
Այսպիսով, պաշտոնական համաշխարհային ռեկորդ է սահմանվել ամենամեծ մեծ թվով այն մարդկանց ցուցանիշով, որոնք միաժամանակ նույն մեղեդին են կատարել էլեկտրակիթառներով:
Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանվել էր Հնդկաստանում: Այն ժամանակ հարյուրավոր երաժիշտներ Knocking On Heavens Door երգը կատարել թին Guns N՚ Roses-ի տարբերակով: Հնդկաստանի փառատոնում հավաքված բոլոր միջոցները օգտագործվել թին բարեգործական նպատակներով՝ օգնություն անօթեւաններին եւ կարիքավորներին:
Սիդնեյում միջոցառման մասնակիցները խոստացել են վարվել նույն ձեւով:
AC/DC-ը (անգլերեն՝ alternating current/direct current՝ «փոփոխական հոսանք/մշտական հոսանք) ավստրալական ռոք խումբ է, որը Սիդնեյում 1973 թվականին ստեղծվել է Շոտլանդիայից սերված Մալքոլմ եւ Անգուս Յանգ եղբայրների կողմից:
Այնպիսի խմբերի հետ միասին, ինչպիսիք են՝ Led Zeppelin-ը, Deep Purple-ը, Queen-ը, Iron Maiden-ը, Scorpions-ը, Black Sabbath-ը, AC/DC-ը հաճախ համարում են հարդ-ռոքի եւ հեւի-մետալի պիոներներ: Իսկ երաժիշտներն իրենք իրենց երաժշտությունը համարել են ռոք-ն-ռոլ:
Կոլեկտիվն ամբողջ աշխարհում վաճառել է ալբոմների 200 միլիոնից ավելի օրինակ, ներառյալ 72 միլիոնը՝ ԱՄՆ-ում: Ամենահաջողված ալբոմը՝ Back in Black-ը, ավելի քան 22 մլն օրինակով վաճառվել է ԱՄՆ-ում եւ ավելի քան 42 միլիոն օրինակով` նրա սահմաններից դուրս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: