Բաժիններ՝

Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Իտալական Ջենովա քաղաքում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին:

Նա հայտնել է նաև դեպքի հետևանքով բազմաթիվ տուժածների մասին, սակայն չի հստակեցրել նրանց թիվը:

Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին: Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտում հայտարարել են, որ նվազագույնը 10 մարդ համարվում է անհետ կորած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031