Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա խորհրդային և հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին:

Կյանքից հեռացել է հայկական և ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին և հայրենիքին:  Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ականավոր վարպետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031