Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայի մրցաշարի միանձնյա առաջատարն է
Լատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ:
Ռիգայի մրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ տոնեցին, Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտություն կրեց:
8-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, ով ունի 7 միավոր: 6,5 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը, ով 3-րդ տեղում է: