Բաժիններ՝

Warner Bros-ը ֆիլմ է նկարահանելու Սուպերկնոջ մասին. Deadline

Warner Bros ստուդիան եւ DC Entertainment ընկերությունն սկսել են աշխատանքը Սուպերկին կոմիքսների հերոսի մասին ֆիլմի վրա, որը Սուպերմենի զարմուհին է: Այդ մասին հայտնել է Deadline պորտալը:

Հրատարակության տվյալներով՝ նախագիծը գտնվում է սցենարի մշակման փուլում, որը գրելու Է Օրեն Ուզիլը («Քլովերֆիլդի պարադոքսը», «Մաչոն եւ բոտան 2-ը»): Ֆիլմը դեռեւս պրոդյուսեր չունի, նշում է Deadline-ը: Ներկայում հայտնի չէ, թե նոր ֆիլմում արդյոք կհայտնվի Սուպերմենը:

Նրա մասին պատմությունների վերջին էկրանավորումներում գերհերոսին մարմնավորել է Հենրի Քավիլը («Պողպատե մարդը», «Բեթմենը Սուպերմենի դեմ. արդարության արշալույսին»): Սուպերմենը հայտնվել է նաեւ «Սուպերկին» սերիալում, այնտեղ նրա դերը կատարել է Թայլեր Հեքլինը: Սուպերկինը (իսկական անունը՝ Քարա Զոր-Էլ) առաջին անգամ «Սուպերմեն» կոմիքսում հայտնվել է 1958 թվականի օգոստոսին:

Գործող անձն օժտված է նույն այն գերընդունակություններով ու ուժերով, որ ունի իր զարմիկը: 1984 թվականին թողարկվել է Սուպերկնոջ մասին առաջին ֆիլմը, այն նկարահանել է Ժաննո Շվարցը, գլխավոր դերը խաղացել է Հելեն Սլեյթերը: 2015 թվականին CW ալիքով սկսվել է ցուցադրվել «Սուպերկին» սերիալը, որում գլխավոր դերակատարը Մելիսա Բենոյսթն է: Հոկտեմբերի 14-ին կթողարկվի նրա չորրորդ եթերաշրջանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս