Բաժիններ՝

Մի հարցրեք, թե ինչպես. ավտոմեքենայում հայտնված ուղտին ներկայացրել են տեսանյութում

Վարորդները շատ բան կարող են տեսնել իրենց կյանքի ընթացքում, բայց հազիվ թե ուղտի՝ ավտոմեքենայի պատուհանից ու տանիքից դուրս ցցված վերջույթներով: Այդ զվարճալի, բայց ոչ փոխադրամիջոցի վարորդի համար, միջադեպը տեղի է ունեցել Բիկաներ (Հնդկաստան) քաղաքում:

Երբ մեքենավարը բարձր արագությամբ ընթանում էր ճանապարհով, հանկարծ չգիտես որտեղից մի ուղտ է հայտնվում եւ վախից ցատկում ուղիղ ավտոմեքենայի դիմապակու վրա: Այս զվարճալի վթարի արդյունքը կարելի է տեսնել տեսանյութում. կենդանու գլուխը պատուհանից մեքենայի տանիքի վրա է ցցվում նրա առջեւի երկու ոտքերի հետ միասին, իսկ հետեւի ոտքերը՝ առջեւի դռնից: Բարեբախտաբար, անցորդները կարողացել են կենդանուն ազատել չորս ժամ տեւած փրկարարական գործողությունից հետո եւ նրան տեղափոխել անասնաբույժի մոտ: Վթարի հետեւանքով, ի դեպ, ոչ ոք չի տուժել:

https://www.youtube.com/watch?v=G0INOvqbkuE

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս