Բաժիններ՝

Ինչպես են լամաներն ու ալպականերն օգնում հաղթահարելու տխրությունը. արտասովոր բուժում ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում գոյություն ունի “Mtn Peaks Therapy Llamas & Alpacas” արտասովոր բուժական կենտրոն: Դրա անվանումն անմիջապես վկայում է, թե ինչն է այստեղ արտասովոր՝ լամաները եւ ալպակաները:

Այդ փափկամազ եւ հաճելի արարածներին տանում են ծերանոցներ, սահմանափակ հնարավորություններով անձանց համար հատուկ դպրոցներ, վերականգնողական կենտրոններ եւ շատ այլ վայրեր:

Այդ կերպ դրանց հետ կարող են շփվել բոլորը՝ մեծից փոքր:  Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մարդիկ համբուրում լամաներին, իսկ լամաները համբուրում են մարդկանաց եւ գգվում նրանց: Երեխաները խաղում են կենդանիների հետ, մեծերը կերակրում են դրանց եւ շոյում: Եվ իրոք, կարո՞ղ է արդյոք ավելի լավ բուժում գոյություն ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս