«Հայկ Մարությանը փայլուն հասարակական գործիչ ու մենեջեր է». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին օգոստոսի 10-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունըհնարավոր է, որ դաշինքով մասնակցի, բայց հնարավոր է, որ դա չլինի«Ելք»-ը, այլ` բոլորովին նոր դաշինք: Բայց աներկբա է, որ մեր թեկնածուովպետք է մասնակցենք ընտրություններին»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրմանը` վարչապետը նշեց, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է:

«Հայկ Մարությանը փայլուն հասարակական գործիչ ու մենեջեր է, և այդմասին քարոզարշավի ընթացքում բոլորը կհամոզվեն»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031