
ՊՍԺ-ն և «Մոնակոն» Ռակիտիչին գնելու հիմնական հավակնորդներն են

Ֆրանսիական «Մոնակոն» և ՊՍԺ-ն ցանկանում են գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:
Երկու ակումբներն էլ կատալոնական թիմին լուրջ առաջարկներ են ներկայացրել:
Խորվաթ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի սիրելի ֆուտբոլիստներից էր և կարևոր տեղ էր զբաղեցնում թիմում:
Կատալոնական ակումբը Ռակիտիչի համար առաջարկներ է ստացել մի շարք ակումբներից, սակայն դրանցից ոչ մեկը լրջորեն չի քննարկել:
Այնուամենայնիվ, ոչ Իվանը, ոչ էլ «Բարսելոնան» չեն ցանկանում բաժանվել: Ֆուտբոլիստի՝ ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականն է: Նրա հրաժարագինը 125 մլն եվրո է:
Սիրարփի Աղաբաբյան