«Բարսելոնան» կստորագրի Ֆրենկի դե Յոնգին, եթե «Այաքսը» չխաղա ՉԼ-ում
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող:
Sport.es-ի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբի տեխնիկական տնօրեն Մարկ Ուորմարսը համաձայնեցրել է 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բարսելոնայի» հետ:
Գործարքի ճակատագիրը կախված է Չեմպիոնների լիգայում «Այաքսի» հաջողությունից: Եթե ակումբը չխաղա մրցաշարի խմբային փուլում, ապա դե Յոնգը կտեղափոխվի կատալոնական ակումբ: Տեղափոխման գումարը 50 մլն եվրո է:
Եթե հոլանդացիները խաղան խմբային փուլում, ապա տեղափոխությունը կհետաձգվի մինչև 2019/2020 մրցաշրջանը:
Դե Յոնգի ներկայիս պայմանագիրն «Այաքսի» հետ մինչև 2022 թվականն է:
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Այաքսը» խաղում է «Ստանդարտի» հետ: Առաջին հանդիպումը Բելգիայում ավարտվել 2:2 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան