Բաժիններ՝

«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ՝ «Էվերթոնի» կազմում

«Բարսելոնայի»  պաշտպան Յերրի Մինան և կիսապաշտպան Անդրե Գոմեշը տեղափոխվել են անգլիական «Էվերթոն»:

23-ամյա կոլումբիացու համար անգլիացիները կվճարեն 30,25 մլն եվրո, ինչպես նաև 1,5 մլն եվրո բոնուս: Պայմանագրում կա կետ, ըստ որի՝ կատալոնական ակումբը կարող է հետ գնել իր խաղացողին:

«Էվերթոնի» կազմում վարձավճարով հանդես կգա նաև Անդրե Գոմեշը: Մեկ տարի վարձավճարով հանդես գալու համար անգլիական ակումբը «Բարսելոնային» է փոխանցելու 2.25 մլն եվրո:

«Բարսելոնայի» պաշտպան Յերրի Մինան ավելի վաղ նշել էր, որ շատ է ցանկանում մնալ կատալոնական ակումբում՝ չնայած քիչ խաղաժամանակ է ստանում:

«Ես պատկերացում չունեմ, թե ինչ է սպասում ինձ ապագայում, բայց ես հանգիստ եմ: Ես 23 տարեկան եմ, դեռ շատ ժամանակ ունեմ:

Ես գիտեմ, որ «Բարսելոնայում»  իմ դիրքում խաղացող շատ լավ ֆուտբոլիստներ կան, բայց ես ցանկանում էի որոշ խաղաժամանակ ստանալ և ապացուցել, որ կարող եմ, բայց այդպես չեղավ»,- ասել է Մինան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս