
Նյու Յորքում կայացել է Samsung Galaxy Note 9 սմարթֆոնի շնորհանդեսը

Նյու Յորքի Barclays Center-ում կայացած արարարողության ժամանակ ներկայացրել են Samsung Galaxy Note 9 սմարթֆոնը: Ընկերության ներկայացուցիչ Դրյու Բլեքորդն ընդգծել է, որ նորույթն ունի 6,4-դյույմանոց դիսփլեյ՝ ամենամեծը Note շարքում երբեւէ օգտագործվածներից:
Android 8.1 Oreo գործառական համակարգով սմարթֆոնը հանդերձված է S-Pen ստիլուսով՝ խցիկի հեռակառավարման գործառույթով եւ այլ գործառույթներով, ինչպես նաեւ հետին պանելին մատնադրոշմի ընթերցման տվիչով։
Բլեքորդի խոսքով՝ սմարթֆոնն ունի 128 Գբ կամ 512 Գբ ներսարված հիշողության ծավալ: 512 Գբ-ով microCD-ի օգտագործման հաշվին այն կարելի է ավելացնել մինչեւ 1 Տբ: Նոր մոդելի նախնական պատվերներն, ինտերնետ-պորտալի տվյալներով՝ կսկսեն ընդունել օգոստոսի 10-ից, իսկ օգոստոսի 24-ից հեռախոսը կարելի կլինի ձեռք բերել ԱՄՆ-ի շարժական կապի խոշորագույն ընկերություններից: Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ նորույթի գինը կկազմի հազար դոլարից մինչեւ 1,25 հազար դոլար՝ կախված հիշողության ծավալից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: