Բաժիններ՝

Որոնք են աշխարհում ամենահարմար հասարակական տրանսպորտն ունեցող քաղաքները

Expert Market կոնսալտինգային ընկերությունը կազմել է հարմարավետ հասարակական տրանսպորտ ունեցող քաղաքների վարկանիշը: Այդ մասին հայտնել է Euromag-ը:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Նիցցան, որի բնակիչները միջին հաշվով խցանումների մեջ անցկացնում են ընդամենը 22 ժամ, մոտավորապես 40 րոպե են ծախսում մինչեւ աշխատավայր ու հակառակ ուղղությամբ ճանապարհի վրա եւ երթեւեկության ամսական մշտական տոմսը գնում են իրենց աշխատավարձի 1,25 տոկոսի դիմաց: Երկրորդ տեղում Էկվադորյան Կուենկա քաղաքն է. եռյակը եզրափակել է իսպանական Բիլբաոն:

Ֆրանսիական Տուլուզը եւ իտալական Կատանիան տեղավորվել են չորրորդ եւ հինգերորդ դիրքերում՝ համապատասխանաբար: Ընդամենը վարկանիշում տեղ 1գտել 74 քաղաք: Ռուսաստանը ներկայացված 1 Մոսկվայով (47-րդ տեղում) եւ Սանկտ Պետերբուրգով (59-րդ տեղում):

Ծարկանիշի կազմողները հաշվի են առել հասարակական տրանսպորտով ուղեւորության միջին ժամանակը, կանգառում սպասելու ժամանակը, ճանապարհի հեռավորությունը, մեկ ուղեւորության ընթացքում տեղափոխերի թվաքանակը, ինչպես նաեւ այն ժամանակը, որը ծախսվել է խցանման մեջ սպասելու վրա, եւ տրանսպորտի տոմսի թանկությունը՝ հաշվի առնելով միջին աշխատավարձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս