Բաժիններ՝

Բաշար Ասադի կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը հոսպիտալացվել է Դամասկոսում՝ կրծքագեղձի չարորակ ուռուցքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է Սիրիական SANA գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջին, նշել է, որ ուռուցքը հայտնաբերվել է վաղ շրջանում:

Նախագահի աշխատակազմը առաջին տիկնոջը մաղթել է շուտափույթ ապաքինում:
Ասմա Ասադի հոսպիտալացման մասին գրառման տակ լուսանկար է տեղադրվել, որում պատկերված է, թե ինչպես է Բաշար Ասադն այցելում նրան հիվանդասենյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս