Բաժիններ՝

Չինաստանը որոշեց սիմետրիկ պատասխանել ԱՄՆ-ի հավելյալ մաքսատուրքերին

Չինաստանը օգոստոսի 23-ին մաքսեր կսահմանի 16 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների երկրորդ ցուցակի համար: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:

Նշվում Է, որ դա տեղի կունենա Վաշինգտոնի կողմից համանման ծավալի չինական արտահանման վրա 25 տոկոս մաքսեր սահմանելու հետ միաժամանակ: Գերատեսչությունում նշել են, որ այս որոշումը հարկադրական հայելային միջոց է դարձել:

Նախօրյակին ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակը հրապարակել էր տարեկան 16 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների ցուցակը, որոնք կհայտնվեն 25 տոկոսի մաքսատուրքի տակ: Նշվում է, որ դա սահմանվող մաքսատուրքերի երկրորդ մասն է: Առաջին ցուցակը ներառում Էր չինական ապրանքներ՝ տարեկան 34 մլրդ դոլարի մատակարարումների ծավալով: Այն ուժի մեջ է մտել հուլիսի 6-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031