Բաժիններ՝

«Երբ մենք գալիս ենք, Ռոնալդուն արդեն մարզվում է: Երբ հեռանում ենք, նա դեռ մարզվում է». Կոստա

Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան խոսել է իր նոր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Անհնար է հասնել Կրիշտիանուի հետևից մարզումների ժամանակ: Երբ մենք գալիս ենք, Ռոնալդուն արդեն մարզվում է: Երբ հեռանում ենք, նա դեռ մարզվում է:

Ես երբեք չեմ տեսել ֆուտբոլիստի, ով նման է Ռոնալդուին»,- նշել է Կոստան:

Հիշեցնենք, որ պորտուգալացին տեղափոխվեց «Յուվենթուս» «Ռեալ Մադրիդից» այս ամռանը:  Ռոնալդուն իտալական ակումբի հետ ունի պայմանագիր մինչև 2022 թվականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս