Բաժիններ՝

Կուրտուայի տրանսֆերին մնացել է մեկ քայլ

«Չելսիի»  դարպասապահ  Տիբո Կուրտուան մոտ ապագայում կդառնա «Ռեալ Մադրիդի» խաղացող:

Թագավորական ակումբում ակնկալում են, որ բելգիացին հինգշաբթի կժամանի Մադրիդ՝ գործարքն ավարտին հասցնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարքը կներառի կիսապաշտպան Մատեո Կովաչիչին: Վերջինս տեղափոխվելու է «Չելսի» վարձավճարային հիմունքներով՝  դառնալով Տիբո Կուրտուայի գործարքի մի մասը:

Բելգիացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբ տեղափոխվելու համար բոյկոտում էր լոնդոնյան ակումբի մարզումները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս