«Ռեալը» ծրագրում է գնել Տիագոյին կամ Պիանիչին
Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Կովաչիչին փոխարինելու համար դիտարկում է մի քանի թեկնածուների:
Խորվաթը, ամենայն հավանականությամբ, շուտով տեղափոխվելու է «Չելսի» վարձավճարային հիմունքներով՝ դառնալով Տիբե Կուրտուայի գործարքի մի մասը:
Մադրիդյան ակումբի հետաքրքրությունների շրջանակում է «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ինչպես նաև «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Պիանիչը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին լավ ծանոթ է Տիագոյին, քանի որ աշխատել է նրա հետ Իսպանիայի հավաքականում: «Բավարիայի» հետ ֆուտբոլիստն ունի պայմանագիր մինչև 2021 թվականը, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ իսպանական Պրեմիերա, որտեղ ավելի վաղ խաղացել է «Բարսելոնայի» կազմում:
Մյունխենյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 60 մլն եվրո, սակայն այս գինը կարող է իջնել, եթե մադրիդյան ակումբը գերմանական ակումբին վաճառի նաև Խամես Ռոդրիգեսին, ով այժմ հանդես է գալիս վարձավճարով:
Ավելի վաղ նշվում էր, որ Տիագո Ալկանտարան ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է վերադարձնել Ալկանտարային՝ որպես Անդրես Ինիեստայի փոխարինող:
Իսպանական մամուլը գրում է, որ ի տարբերություն Վալվերդեի՝ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ցանկանում է ձեռք բերել Ալկանտարային և նրան դարձնել թիմի կենտրոնական դեմքերից մեկը:
Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնական ակումբի առաջատարները դիմել են թիմի նախագահ Բարտոմեուին՝ խնդրելով վերադարձնել Ալկանտարային:
Ինչ վերաբերում է Պիանիչին, ապա «Ռեալը» ցանկանում է ստորագրել նրան 80 միլիոն եվրոյից քիչ գումարով:
Սիրարփի Աղաբաբյան